Նախագծային ուսուցում

Հարգելի դասավանդող, սովորող, ծնող
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ուսումնական օրացույցի՝  2013-2014 թթ ուստարվա առաջին կիսամյակի համար նախատեսված ուսումնական նախագծի փաթեթ:  Նրանք, ովքեր ցանկություն կունենան փաթեթը նոր գաղափարներով համալրել՝ խնդրում ենք թողնեն իրենց մեկնաբանությունները: Մենք սիրով հաշվի կառնենք յուրաքանչյուր կարծիք և առաջարկ: Սպասում ենք ձեր առաջարկներին, մեկնաբանություններին, դիտողություններին:
Հարգանքով՝
Նունե Մովսիսյան
Արևիկ Ներսիսյան
Ժաննա Հակոբյան
Լուսինե Բուշ
 

Կարծիք

Սիրով կմիանամ դեկտեմբերի 10 - Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը նախագծին, հետևյալ կետով: Աշխարհի տարբեր երկրներում և Հայստանում մարդն ինչպիսի իրավունքներ ունի համեմատական վերլուծություն:

Մարթա ջան, խնդրում եմ մանրամասն ձևակերպիր և ուղարկիր, որ ավելացնեն նախագծին:

Շատ լավ, շնորհակալություն:

Առաջարկությունները կարող եք ուղարկել նաև englishbush@mskh.am հասցեով:

Մարթա ջան, քո առաջարկած կետերն արդեն ներառված են նախագծի մեջ: Բարի համագործակցություն մեզ:

Շնորհակալություն:

Ես պատրաստ եմ օգնել Ձեզ բոլոր այն հարցերում, որոնք կապված կլինեն ՏՏ կիրառման հետ /իհարկե առանց Ձեր նախագծերի մեջ «խցկվելու»/

"Խցկվելդ" չի խանգարի, բայց դու ինքդ մի մեծ ու լավ նախագիծ ունես՝ Դիջիթեքի համար նոր ծրագրերի մատուցումը. բա կհասցնե՞ս:

Հասցնելը կհասցնեմ, բայց քո ասած նախագծում մի քիչ պրոբլեմներ են հայտնվել, կարող է և չիրականացնենք... Թեկուզ, կարծում եմ, որ այդ նախագծից օգուտ հաստատ կստանայինք...

Տեխնոլոգիայի խումբը պատրաստ է ձեզ օգնել նախագծի շրջանակներում հագուստի, պաստառների և... ձևավորման աշխատանքներով, եթե կա դրա անհրաժեշտությունը:

Նոր կարծիք ավելացնել

CAPTCHA
Կարծիքը հրապարակելու համար մուտքագրեք գումարը
4 + 1 =
Solve this simple math problem and enter the result. E.g. for 1+3, enter 4.